Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ այդպիսով անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք` քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։
Leave a Reply