Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի – Սյունիք ՀԸ

Written by

in

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ այդպիսով անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք` քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts