Ինչպես Վիգեն Էուլջեքյանի դեպքում, այնպես էլ հիմա շարունակում եմ խնդրել Ադրբեջանի նախագահին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ

Written by

in

Ինչպես Վիգեն Էուլջեքյանի դեպքում, այնպես էլ հիմա շարունակում եմ խնդրել Ադրբեջանի նախագահին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ

Ամբիոն նյուզ-ի զրուցակիցն է արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր եւ Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանն է

– Տիկին Մինասյան, ժամեր առաջ տեղեկացրեցիք, որ Բաքվի բանտում գտնվող Լյուդվիգ Մկրտչյանը մեկ ամսից ավել է, ինչ չի խոսել իր ընտանիքի հետ։ Դուք դիմել եք Ալիևին, որպեսզի թույլատրի  զանգահարել ընտանիքի անդամներին։ Հաշվի առնելով Ալիևի կողմից հայերի հասցեին մշտապես հնչեցրած սպառնալից խոսքերին, արժե՞ հավատալ, որ նա հետամուտ կլինի ձեր ներկայացրած դիմումին։

Անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել Իլհամ Ալիևին։ Դա ամենահեշտ և իրատեսական ճանապարհն է՝ դրական արդյունքի հասնելու համար։
Ես չեմ վարանում ուղղակիորեն դիմել ամենաբարձր ատյանին։ Ինչպես Վիկեն Եուլջեքյանի դեպքում, այնպես էլ հիմա շարունակում եմ խնդրել Ադրբեջանի նախագահին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Հարկ է հիշել, որ Կարմիր Խաչի վերջին այցը տեղի է ունեցել անցյալ դեկտեմբերին, ուստի նրանց պատասխանը կուշանա։ Մինչդեռ Լյուդվիգի առողջական վիճակը ժամ առ ժամ վատթարանում է, և դա ինձ լուրջ մտահոգում է։

– Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումը ևս միտված է ռազմագերիների մասին տեղեկատվություն չստանալու, և հայ հասարակությունը էլ ավելի ընկճելու՞ համար

Ես չեմ կիսում այդ տեսակետը։ Կան այլ երկրներ, որտեղ ես ներկայացնում եմ կյանքի ազատազրկման դատապարտված այլ հայերի, և այնտեղ նույնպես Կարմիր Խաչին թույլ չեն տալիս մուտք գործել։ Կան այլ նրբերանգներ. օրինակ՝ այդ գործերում ես ստացել եմ մեղադրական եզրակացությունը, դատավճիռը և ցանկացած այլ տեղեկություն (ինչը Ադրբեջանի դեպքում երբեք չենք ստացել)։
Կարմիր Խաչը ներկա չի եղել 2025 թվականի սեպտեմբերից, և չնայած այդ փաստին՝ ազատ արձակված գերիներ Եուլջեքյանի, Դավթյանի և Սուջյանի ընտանիքները շարունակել են ստանալ ամսական զանգերը։

– Օրերս ԱՄՆ-ի կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած փոփոխությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։  Այս նախագիծը կարո՞ղ է հիմք հանդիսանալ առաջ տանելու հայ ռազմագերիների շահերը միջազգային ատյաններում

Բացարձակապես։ Պետք է նկատի ունենալ, որ նախագահ Թրամփը ստեղծել է նաև Խաղաղության խորհուրդը, և մենք կարող ենք օգտագործել նաև այդ հարթակը։ Ինչպես Թրիփի փոխըմբռնման հուշագրի ժամանակ նա խոսեց «23 քրիստոնյաների» մասին, որոնք այժմ, ինչպես ենթադրվում է, 19-ն են և դեռ պահվում են ադրբեջանական կալանավայրերում։
Սակայն աշխարհաքաղաքական լծակների քննարկումից բացի, ես կենտրոնացած եմ պատանդներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա՝ ցանկացած հնարավոր եղանակով։ Այդ իմաստով ես նախընտրում եմ մնալ ապաքաղաքական և տեսնել, թե ինչպես են այս բանաձևերը գործում իրական քաղաքականության մեջ։ Եթե դրանք կարողանան որևէ օգուտ բերել մեր ժողովրդին, մենք ուրախ կլինենք դա տեսնել։
Այս պահին մենք բազմիցս նամակներ ենք ուղարկել նախագահ Թրամփին 2020 թվականի գերիների համար։ Եվ ինչ-որ կերպ նրանցից ոմանք արդեն
հայրենիքում են։ Մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում։

Ա. Հարությունյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *