Երրորդ հաղթանակը Բաքվում․ Արարատ Ավետիսյանը վստահ քամբեքով անցավ հաջորդ փուլ (Տեսանյութ)

Written by

in

Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են վստահ մեկնարկել։

48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տարավ՝  կատարելով տպավորիչ քամբեք և նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

Ավելի վաղ հաղթանակներով էին մեկնարկել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչները։ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության գործող մեդալակիր, 80 կգ քաշային Վահե Հովեյանը հաջողությամբ հաղթահարել էր առաջին արգելքը, իսկ 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը 7:4 հաշվով առավելության էր հասել իրանցի մրցակցի նկատմամբ՝ վճռորոշ 4 միավորը վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *