Հուլիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 17։16-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 13։16-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գրանցել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Ստորգետնյա ցնցումները 2-3 բալ ուժգնությամբ զգացվել են նաև Հայաստանի տարածքում․
-
Շիրակի մարզում՝ Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում,
-
Լոռու մարզում՝ Տաշիր քաղաքում, ինչպես նաև Պաղաղբյուր, Մեծավան և Սարչապետ գյուղերում։
Leave a Reply