Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք | Տարածաշրջան

Written by

in

Հուլիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 17։16-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 13։16-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք գրանցել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ։

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Ստորգետնյա ցնցումները 2-3 բալ ուժգնությամբ զգացվել են նաև Հայաստանի տարածքում․

  • Շիրակի մարզում՝ Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում,

  • Լոռու մարզում՝ Տաշիր քաղաքում, ինչպես նաև Պաղաղբյուր, Մեծավան և Սարչապետ գյուղերում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts