Երեւան: Մեդիամաքս: COP17-ի ամփոփիչ միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 31-ին ժամը 16։00-ից 21:30-ը Երեւանի կենտրոնի մի քանի հատվածներում երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։
Ոստիկանությունից հայտնում են, որ, մասնավորապես. կսահմանափակվի Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց ճանապարհահատվածի երթեւեկությունը։
Ոստիկանությունը հորդորում է «նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից եւ տեղում հետեւել պարեկային ծառայողների ցուցումներին»։
Leave a Reply