Հոկտեմբերի 31-ին Երեւանում երթեւեկությունը մի քանի ժամով կսահմանափակվի

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: COP17-ի ամփոփիչ միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 31-ին ժամը 16։00-ից 21:30-ը Երեւանի կենտրոնի մի քանի հատվածներում երթեւեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։

Ոստիկանությունից հայտնում են, որ, մասնավորապես. կսահմանափակվի Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց ճանապարհահատվածի երթեւեկությունը։
Ոստիկանությունը հորդորում է «նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից եւ տեղում հետեւել պարեկային ծառայողների ցուցումներին»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *