36 ժամ տևած աշխատանքից հետո վերագործարկվել է Գյումրին սնուցող գլխավոր ջրատարը․

Written by

in

Վերագործարկվել է #Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը։ «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետներն ավարտեցին աշխատանքը։

 

Այս պահին ջուրն արդեն լցվում է «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար, ինչից հետո քաղաքի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։

 

Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնագետներին, ովքեր 36 ժամ անդադար աշխատեցին հորդառատ անձրևի ու ցրտի պայմաններում և սպառողներին, ովքեր համբերատար սպասեցին աշխատանքի ավարտին:

 

Սիրելի սպառողներ, գիտակցելով, թե որքան բարդ է կենցաղը կազմակերպել առանց ջուր ունենալու, այնուամենայնիվ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վթարները կանխատեսել հնարավոր չէ։ Սակայն եթե պատահում են, ՎեոլիաԹիմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ դրանք արագ վերացնելու համար:

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *