10 ակնթարթ Starmus VIII փառատոնից

Written by

in

Հոկտեմբերի 17-ից 22-ը Տեներիֆեում եւ La Palma-ում կայացած Starmus VIII փառատոնի, թերեւս, ամենասպաված հյուրերը ապրիլին Լուսնի շուրջ
տասնօրյա թռիչք կատարած Artemis II առաքելության անդամներն էին՝ NASA-ի տիեզերագնաց, տիեզերանավի հրամանատար Ռիդ Ուայզմանը, NASA-ի տիեզերագնաց Վիկտոր Գլովերը եւ Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը:
«Գիտական ճամբարները» բոլոր Starmus փառատոնների կարևոր մաս եմ կազմում՝ հնարավորություն տալով երիտասարդներին ու բոլոր ցանկացողներին առնչվել գիտությանը եւ «շոշափել» այն: Ուստի պատահական չէ, որ Starmus-ի համահիմնադիր ու տնօրեն Գարիկ Իսրայելյանը Artemis II առաքելության անդամներին առաջին անգամ ներկայացրեց հենց «Գիտական ճամբարում»՝ հոկտեմբերի 17-ին:
Իսկ հոկտեմբերի 18-ին փառատոնի բացման համերգին նախորդած արարողության ժամանակ տիեզերագնացներին շնորհվեցին Սթիվեն Հոքինգի անվան մեդալները:
Starmus փառատոնները, որոնց սովորաբար մասնակցում է մոտ մեկ տասնյակ Նոբելյան մրցանակակիր եւ հարյուրավոր այլ հյուրեր, ծավալուն նախապատրաստական աշխատանք են պահանջում: 
Նայելով Starmus-ի համահիմնադիրներ Գարիկ Իսրայելյանի եւ Բրայան Մեյի այս լուսանկարին, կարող ենք տեսնել, որ այդ աշխատանքն իսկապես շատ ջանքեր է պահանջել:
Այս տարի Starmus-ը եւս մի մեդալ թողարկեց՝ Jane Goodall Earth Medal, որը կրում է
մեկ տարի առաջ կյանքից հեռացած լեգենդար պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի անունը, որը կյանքը նվիրել էր շիմպանզեների ուսումնասիրությանն ու պաշտպանությանը:
Թողարկվել է նաեւ Jane Goodall Earth Junior Medal-ը, որի առաջին դափնեկիրը դարձավ 11-ամյա բրիտանացի Անիշվար Կունչալան։
Անիշվարը Youtube-ում հաղորդումներ է վարում վայրի բնության պաշտպանության եւ կենսաբազմազանության թեմաներով: Նա նաեւ հեղինակել է «Բացահայտելով Երկիրը աստղերից. Անիշվարը NASA-ում» ֆիլմը։
Չնայած տարիքին՝ Անիշվար Կունչալան բոլորովին չէր «քաշվում» եւ շատ վստահ էր ելույթ ունենում:
Պարգեւատրմանը հետեւած համերգի ամենասպասված մասնակիցը, իհարկե, Բրայան Մեյն էր: 
Հաճույքից հուզվում էին ոչ միայն հանդիսատեսները, այլեւ Մեյին նվագակցող նվագախմբի անդամները՝ թավջութակահարու հայացքը շատ խոսուն է:
Բրայան Մեյը ոչ միայն մեծ երաժիշտ է, այլեւ ստերեոսկոպիկ լուսանկարչության վաղեմի սիրահար եւ գիտակ:
Փառատոնին ընդառաջ նրա ստերեոսկոպիկ ընկերությունը թողարկել էր Artemis II առաքելության անդամների արված լուսանկարների հավաքածու, որոնք հատուկ սարքի միջոցով նայելու դեպքում սկսում են եռաչափ թվալ: 
Աստղագնաց Ջերեմի Հանսենը նորովի է բացահայտում լուսանկարները:
Իսկ այս լուսանկարը վկայում է, որ Բրայան Մեյն ու Ռիդ Ուայզմանը շատ գոհ են մնացել իրենց համագործակցությունից:
Կին-տիեզերագնացների քննարկումը ամենահետաքրքիրներից էր:  
Սիան Պրոկտորը (մեջտեղում) տիեզերքում եղել է 5 տարի առաջ՝ ընդամենը երեք օրով: Բայց երբ պատմում է թռիչքի մասին, աչքերն այնպես են փայլում, որը դա նկատելի է անգամ լուսանկարի վրա:
Բացման համերգը՝ Բրայան Մեյի, Անդրեա Բոչելիի, Սառա Բրայթմանի մասնակցությամբ, իհարկե, շատ տպավորիչ էր, բայց ինձ համար առանձնահատուկ էր Ռիք Ուեյքմանի «Սեւ խոռոչների արձագանքները» ստեղծագործության կատարումը:
Կարդացեք նաեւ.
«Չարժե Մարսում կեղտոտ շորերով հայտնվել». կին տիեզերագնացները Starmus-ում
«Կնքահայրն» առաջարկում է ԱԲ-ն մարդկանց «մայրիկը» դարձնել
«Սեւ խոռոչների արձագանքները»՝ լեգենդար Ռիք Ուեյքմանի վերադարձը Starmus VIII-ում 

«B մոլորակ» չկա կամ Նոբելյան դափնեկիրների բանավեճը Քամ Ղաֆարիանի հետ

«Աստղերի սիմֆոնիան» եւ «ճշմարտության որոնումը» Տեներիֆեում
Արա Թադեւոսյան (Տեներիֆե-Երեւան)
Mediamax.am կայքում Starmus VIII փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը Dexatel ընկերությունն է: 

Dexatel-ը բիզնեսներին հնարավորություն է տալիս տարբեր հաղորդակցման ալիքները կառավարել մեկ միասնական հարթակից։ 
Ընկերության գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ ընթերցելով Dexatel-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանի հարցազրույցը. https://banks.am/am/news/interviews/31370: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *