38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբ

Written by

in

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի շտապօգնության բժիշկները ահազանգով մեկնել են Աշտարակ քաղաքի Խորենացի փողոցի հասցեներից մեկը, որտեղ քաղաքացին ոչ ադեկվատ վարք է դրսևորել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Այնտեղ «Հանրապետական շտապօգնության ծառայության» Աշտարակի կայանի հերթապահ բժիշկ, 34-ամյա Պետրոս Կ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 20։15-ի սահմաններում ստացված ահազանգով շտապօգնության բրիգադով մեկնել են նշված հասցե, որտեղ պարզվել է, որ կանչ տված անձը Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Ս․-ն է։

Վերջինս արտաքնապես որևէ վնասվածք կամ առողջական խնդիր չի ունեցել, դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, չի պատասխանել բժշկի հարցերին և սկսել է խոչընդոտել բուժաշխատողների մասնագիտական բնականոն աշխատանքը։ Մասնավորապես՝ նա թույլ չի տվել իրեն զննել, առանց թույլտվության ինքնակամ նստել է շտապօգնության ավտոմեքենայի՝ հիվանդների տեղափոխման համար չնախատեսված՝ դիմացի նստատեղին՝ պահանջելով իրեն տեղափոխել բժշկական կենտրոն։ Այդ ընթացքում նա բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից Արմեն Ս․-ն ժամը 21։00-ի սահմաններում ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արմեն Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 11 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը


Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *