Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ-ի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումներին

Written by

in

Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ-ի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումներին։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանը ներառող երկրների խմբի գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթին։

Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացումներն ու միջնաժամկետ հեռանկարները, ներդրումների ներգրավման և տնտեսական աճի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ընթացիկ բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանը և ենթակառուցվածքների զարգացման գործում Համաշխարհային բանկի հետ համագործակցության հնարավորություններին։

Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախապատրաստվող նոր նախաձեռնություններին՝ ներառյալ զարգացման քաղաքականության ֆինանսավորումը, բնակարանային ապահովումն ու մարզային ենթակառուցվածքների բարելավումը, ջրային ոլորտի բարեփոխումները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *