ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՅՈՒՊԻՏԵՐԻՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՑԼԻՆ
Ժամանակակից աշխարհում իսկապես չկան դաշնակցային շիտակ հարաբերություններ, կան՝ ազգային շահեր, որոնց հասնում են ցանկացած գնով։
Միացյալ Նահանգները Ռուսաստանից դիզելային վառելիք է պաշտոնապես գնում, իսկ Եվրոպան, Ռուսաստանին թուլացնելու պատրանքով տարված, ի վնաս սեփական էներգետիկ անվտանգության, հրաժարվում է նման գործարքներից, ընդ որում՝ մեծ հավանականությամբ հենց ԱՄՆ-ի դրդմամբ։
Հետաքրքիր է, թե այս ամենն ինչ արձագանք է ստանում Ուկրաինայում, արդյոք թշնամանում են ԱՄՆ-ի նկատմամբ…
Որքան կարևոր է ուժեղ և հնարավորինս ինքնուրույն պետություն ունենալը։ Իսկապես, բաղձալի նպատակ է…
Leave a Reply