Մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը․ նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի և հարակից համայնքների համար

Written by

in

Այսօր մեկնարկեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը: Այն կարող էր մեկնարկել շատ ավելի վաղ, ինչը կփոխեր Հայաստանի թե´ տնտեսական, թե´ անվտանգային միջավայրը: Բայց ունենք այն, ինչ ունենք, ու շատ կարևոր է, որ այն գոնե այսօր շահագործվեց:

 

Ամուլսարը նոր ստանդարտներ, նոր նշաձող է սահմանել հանքավայրերի շահագործման բնագավառում, և պետք է ձգտենք նրան, որ մյուս հանքավայրերը ևս հասնեն գոնե Ամուլսարի ստանդարտներին:

 

Ամուլսարի շահագործումը կփոխի Հայաստանի տնտեսական վիճակը, նաև նոր թափ կհաղորդի Սյունիքի ու Վայոց Ձորի զարգացմանը` առավելապես շրջակա համայքների: Բացի այն, որ Հայաստանը 12,5 տոկոս շահաբաժին ունի հանքավայրից, նաև ազդակիր 3 համայնքները տարեկան 7-9 մլն դոլար կստանան Լիդիանից:

 

Առանձնակի կարևոր է, որ Ամուլսարը միայն հանքավայր չէ: Այն նաև վերամշակում է իրականացնելու ու արտահանելու է ոչ թե հումք, այլ վերամշակված արտադրանք, ինչը նոր աշխատատեղեր և նոր արժեք է ստեղծելու:

 

Դե ինչ, շնորհավորենք և բարի ընթացք ու անփորձանք աշխատանք մաղթենք:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *