Ալիևը փոխել է Վրաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն՝ հաստատելով Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ադրբեջանական հանձնաժողովի նոր կազմը։

 

Հանձնաժողովը կգլխավորի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, իսկ նրա տեղակալը կլինի Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը։

 

Կազմում ընդգրկվել են նաև պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Պետական անվտանգության ծառայության, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Վրաստանին սահմանակից յոթ շրջանների ղեկավարները։

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է հանձնաժողովի նոր կազմի մասին պաշտոնապես տեղեկացնել վրացական կողմին։

 

Կարգադրության մեջ սահմանազատման բանակցությունների վերսկսման կամ նոր հանդիպման մասին տեղեկություն չկա։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *