Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Written by

in

«Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողություն և արձանագրել սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն կանխարգելել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը, պատերն ու առաստաղը հարթ չեն եղել և նորոգ վիճակում չեն պահվել, իսկ սարքավորումները և գործիքները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը։ Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *