Պեսկովը կոչ է արել մարդկանց վստահել Ռոսպոտրեբնադզորին, այլ ոչ թե Իրկուտսկի մարզում «ժանտախտի» մասին լուրերին | Տարածաշրջան

Written by

in

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել մարդկանց վստահել Ռոսպոտրեբնադզորին, այլ ոչ թե Իրկուտսկի մարզում «ժանտախտի» մասին լուրերին։

Իրկուտսկի մարզում վարակվածության իրավիճակը գնահատելիս պետք է հիմնվել Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարությունների վրա, այլ ոչ թե ասեկոսեների։ Այդ մասին ճեպազրույցում հորդորել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում հնարավոր «ժանտախտի» մասին լուրերը։

«Ռոսպոտրեբնադզորը» այնտեղ է՝ համալրված այս ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետներով, եկեք լսենք նրանց պաշտոնական հայտարարությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովն այս հարցում գլխավոր իրավասու գործակալություն է անվանել Ռոսպոտրեբնադզորը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *