ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզում կրակել է քաղաքացու ոտքին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին։

Այդ մասին հայտնում են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից:

 

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը: Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։ 

 

Դրանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

 

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է»,- ասվում է ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունում: 

 

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաեւ ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *