Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «եկեղեցու հարցով պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, պետք է լինեն օրենսդրական նախաձեռնություններ ու եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի»:
«Աստծո հավատավոր հոտը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը: Համայնքն է որոշում՝ ով լինի քահանա, դա է մեր եկեղեցու ավանդույթը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «պետք է հեռանա, պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է դրա համար»:
«Ո՞վ է ինքը, որ սրբության սրբոցում նստի: Ինքը ոչ մեկ է: Ես որպես վարչապետ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու եմ դրա համար»,- ասել է նա:
Leave a Reply