Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, հայտնում է ТАСС-ը։
Նշվում է, որ դահլիճում ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։
Ավելի ուշ տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Միջկառավարական խորհրդի այսօրվա նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են առանձնահատուկ ուշադրություն դարձնել լոգիստիկայի ոլորտում համագործակցությանը։ Կքննարկվի նաև պարենային անվտանգության հարցը:
Leave a Reply