ՀԱՄԼԵՏԱՎԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՅԼԵՎՍ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ Է

Written by

in

Ավարտվել են Համլետավան թաղամաս տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները։

ամբողջությամբ ասֆալտապատվել է 550 մետր երկարության և 8073 քմ մակերեսով ճանապարհը

 իրականացվել են ջրահեռացման, ճանապարհային գծանշման, նշանների տեղադրման և երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտ աշխատանքներ

Նոր ու բարեկարգ ճանապարհը էապես բարելավել է թաղամասի հասանելիությունը՝ ապահովելով ազատ, անվտանգ և հարմարավետ երթևեկություն թե՝ հետիոտնի և թե՝ վարորդների համար։

Մ2 միջպետական ճանապարհից դեպի թաղամաս տանող ճանապարհի բարեկարգումը իրականացվել է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 156 006 000 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 70 202 700 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Աժդանակ» ՍՊԸ։

Կապանի համայնքապետարան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *