Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները

Written by

in

Իրանական IRIB լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Թեհրանում Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիի հետ հանդիպման ժամանակ հերքել է ադրբեջանական տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները։

Մուստաֆաևն Իրանն անվանել է Ադրբեջանի բարեկամական և եղբայրական երկիր։ Նա նաև կոչ է արել Իսլամական Հանրապետությանը նպաստել Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռեզաին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա հակասում է միջազգային իրավունքին, նաև ընդգծել է, որ «Իրանն արժանի դիմադրություն է ցույց տվել այս պատերազմում»։

«Հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել երկու երկրի միջև համաձայնեցված տնտեսական նախագծերին, այդ թվում՝ «Արազի միջանցքի» ստեղծմանը, ջրային ռեսուրսների և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, սահմանային անվտանգությանը, ինչպես նաև ապրանքների և թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարին», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *