«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Մենք տեղեկացանք, որ COP17 բնապահպանական գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շուրջ 200 ուսանող եւ դասախոսական կազմի ներկայացուցիչներ սեպտեմբերի 26-ին մասնակցել են մի բնապահպանական նախաձեռնության՝ Երեւանյան լճի ափամերձ տարածքներն ու դրանց հարակից հատվածները կենցաղային աղբից մաքրելու գործին։
Շաբաթօրյակին միացել են ՀՊՄՀ տարբեր ստորաբաժանումների եւ համալսարանական համայնքի ներկայացուցիչներ: Համալսարանականները ոչ միայն մաքրել են Երեւանյան լճի ափամերձ տարածքները, այլեւ ծանոթացել են լճի կենսաբազմազանությանը։ Ուսանողները՝ մասնագետների ուղեկցությամբ, ուսումնասիրել են լճում եւ հարակից տարածքներում հանդիպող թռչնատեսակներին, երկկենցաղներին ու սողուններին՝ հնարավորություն ստանալով բնապահպանական գիտելիքները կիրառել իրական միջավայրում։
Մենք տեղեկացանք նաեւ, որ այս նախաձեռնությունը համալսարանի որոշ դասախոսների եւ ուսանողների սրտով չի եղել` նրանք ուղղակի հարկադրաբար են մասնակցել շաբաթօրյակին, համարել են, որ բուհի ղեկավարությունն իրենց «ձրի շահագործում է», եւ դա քաղաքային իշխանությունների, բնապահպանների գործն է։ Սակայն ռեկտոր Լիլիթ Մկրտչյանը հայտարարել է, որ առնվազն 200 ուսանող, նաեւ՝ դասախոսները, անպայման պետք է մասնակցեն շաբաթօրյակին եւ կատարեն այդ հանրօգուտ աշխատանքը:
դիտվել է 275 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Leave a Reply