Երկու կողմն էլ հետաքրքրություն են հայտնել էներգետիկ ոլորտին առնչվող հրադադարի հարցում

Written by

in

Երկու կողմն էլ հետաքրքրություն են հայտնել էներգետիկ ոլորտին առնչվող հրադադարի հարցումԵրկու կողմն էլ հետաքրքրություն են հայտնել էներգետիկ ոլորտին առնչվող հրադադարի հարցում։ Զելենսկին այդ մասին հայտարարել է հրապարակայնորեն, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի մասին` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Ռուբիոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները Պուտինին հրավիրել է դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովին։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև նոր գագաթնաժողովի գաղափարը դեռևս չի քննարկվել, Պուտինի և Թրամփի միջև նման հանդիպում պետք է նախապատրաստվի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը նույնպես համաձայնել է այդպես վարվել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *