Փաշինյանն եւ Էրդողանը քննարկել են հարաբերությունների կարգավորման ընթացքը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Նյու Յորքում կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

«Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարեւորությունը եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերն անհրաժեշտ են համարել առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջեւ կապերի ձեւավորմանը, ինչպես նաեւ Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետեւողական իրականացումը։
Նիկոլ Փաշինյանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը», – ասված է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *