Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Միությունը շարունակելու է աջակցությունը Հայաստանի կառավարության ծրագրերի առաջմղման եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այդ մասին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին եւ ժողովրդավարական բարեփոխումներին:
Leave a Reply