Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի պետքարտուղար Դեյմ Անջելա Իգլի հետ քննարկել ենք բնապահպանական օրակարգի շրջանակում հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման և առաջիկա COP17-ի շուրջ համատեղ աշխատանքի հարցերը։
Ներկայացրել եմ COP17-ի նախագահության առաջնահերթությունները:
Կարևորել եմ Միացյալ Թագավորության ակտիվ քաղաքական և փորձագիտական մասնակցությունը COP17-ին և մեր թիմերի միջև սերտ համակարգման շարունակականությունը՝ համաժողովին ընդառաջ և դրա ընթացքում։
Leave a Reply