Ուզբեկստանը քննարկում է Նախիջևանից Թուրքիա երկաթուղու կառուցման նախագծին միանալու հնարավորությունը

Written by

in

Ուզբեկստանում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ Նախիջևանից Թուրքիայի ուղղությամբ նախատեսվող երկաթուղու կառուցման նախագծին երկրի մասնակցության հնարավորությունն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը։

Նրա խոսքով՝ համապատասխան հանձնարարականները տրվել են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի՝ Վրաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքներով։

«Այս ուղղություններից յուրաքանչյուրի համար ստեղծվել է առանձին աշխատանքային խումբ»,- ասել է Մախկամովը O’zbekiston 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախարարը նշել է, որ Տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է կատարված աշխատանքների, արձանագրված արդյունքների և մինչև տարեվերջ նախատեսվող քայլերի վերաբերյալ հաշվետվություններ, ինչից հետո ստացել է հետագա աշխատանքի վերաբերյալ հանձնարարականներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուզբեկստանն ուսումնասիրում է Նախիջևանից Թուրքիայի ուղղությամբ երկաթուղու կառուցմանը մասնակցելու հնարավորությունը։ Նախատեսվում է, որ նախագիծը հնարավորություն կտա երկաթուղային կապով հասնել Թուրքիայի Սամսուն և Ստամբուլ նավահանգիստներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *