Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-ամյակը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփը ՀՀ Անխախության 35-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով՝ «մենք միասին պատմություն ենք կերտել»:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: 

 

«Ամերիկայի ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության օրվա առիթով։ Միանում ենք Ձեզ՝ նշելու Ձեր երկրի հանձնառությունը խաղաղությանը, բարգավաճմանը և ժողովրդավարությանը», – նշված է Թրամփի ուղերձում: 

 

ԱՄՆ նախագահն ընդգծել է՝ «արդեն 35 տարի է՝ Հայաստանն այս արժեքների հարցում հաստատակամ գործընկեր է»: 

 

«Մինչ մենք առաջ ենք մղում «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) պատմական նախաձեռնությունը, ակնկալում ենք կառուցել և ներդրումներ կատարել Հայաստանում ՝ ապահովելով Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հարցում մեր հանձնառության իրագործումը։ Ինչպես քննարկել էինք օգոստոսին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, մենք միասին պատմություն ենք կերտել ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում։ Ձեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար: Մեր ժողովուրդների ընդհանուր արժեքները շարունակում են հիմք ծառայել մեր երկու երկրների միջև առկա բարեկամության համար։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին և Ձեր կառավարությանը», – ասված է Դոնալդ Թրամփի ուղերձում: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *