Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել |

Written by

in

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում Իրանի նկատմամբ կարող են տարբեր զարգացումներ լինել՝ նշելով երեք հնարավոր տարբերակ՝ Իրանի «ոչնչացում», երկրի տնտեսության հետագա թուլացում կամ գործարքի կնքում։

«Ես այժմ որոշումներ կայացնելու փուլում եմ, և ոչ այնքան հեռու ապագայում շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենալու։ Տարբերակներն են՝ Իրանը ոչնչացնելը, թույլ տալը, որ նրանք տնտեսապես քայքայվեն, կամ գործարք կնքելը։ Նրանք ավելի լավ է իրենց պատշաճ պահեն»,- ասել է Թրամփը։

Միաժամանակ, ըստ Fox News-ի, Թրամփը հայտարարել է, որ հավանաբար պատրաստ կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *