Առանց ռուսական ռազմաբազայի Հայաստանի անվտանգության համակարգը գործունակ չի լինի | Քաղաքականություն

Written by

in

Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը  ասել է,  որ առանց ռուսական ռազմաբազայի Հայաստանի անվտանգության համակարգը գործունակ չի լինի։ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանին առհասարակ ջրի երեսին է պահում ռուսական ռազմաբազան, այլապես Ադրբեջանն ու Թուրքիան կարող էին միավորվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Պատասխանելով Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման հեռանկարի վերաբերյալ հարցին՝ Կարապետյանը նշել է, որ որքանով իրեն է հայտնի, Փաշինյանն արդեն իսկ մտահոգված է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարով, իսկ դա արդեն ոչ թե 300 հազար է, այլ միլիոնավոր ադրբեջանցիներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *