ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հասցեին քաղաքացիներից հաճախ դիմումներ են ստացվում, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերին։ Այս մասին հայտնում է ծառայությունը։
«Հիշեցնում ենք, որ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգում ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման հայտ լրացնելիս առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում օպերատիվ արձագանք ստանալու համար կարող եք՝
գրել Ծառայության ֆեյսբուքյան էջին,
զանգահարել Ծառայության զանգերի կենտրոն (84-22)։
Դիմումներ և հարցումներ կարող եք ուղարկել ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետի համաձայն՝ դիմումը պետք է լինի ստորագրված։
Հետևաբար, դիմումը ՄՔԾ էլեկտրոնային պաշտոնական հասցեին ուղարկելիս անհրաժեշտ է ներկայացնել՝ ստորագրված՝ հստակ շարադրված հարցով, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը։
Պահանջը պայմանավորված է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով։
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք տեխնիկական հարցերի դեպքում ՄՔԾ պաշտոնական էլեկտրոնային հասցեին չստորագրված դիմումներ չուղարկել, իսկ տեխնիկական աջակցության համար օգտվել նախատեսված կապի միջոցներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
դիտվել է 184 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Leave a Reply