«Այս պաշտոնին ես վերաբերվում եմ ոչ թե որպես քաղաքական դիրքի, այլ մեծ պատասխանատվությամբ։ Համոզված եմ, որ անկախ քաղաքական ուժերի միջև առկա առանցքային տարաձայնությունների և ընտրություների արդյունքներից՝ Հայաստանի անվտանգության ու պաշպանության հարցերում մենք պետք է կարողանանք անխափան աշխատել»,- այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Վաղինակ Վարդանովը, ում թեկնածությունը խմբակցությունն առաջադրել է այս հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար։
Անդրադառանալով իր գործունեությանը՝ Վարդանովը նշեց , որ ԱԺ եկել է հասարակական ոլորտից, եղել է «ՈՄԱ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի փոխնախագահ։
«Պաշտպանությունն ու անվտանգությունն ինձ համար ոչ թե պարզապես քաղաքական օրակարգ են, այլ ես դրանով ապրել եմ, դրան է ուղղված եղել իմ գործունեությունը և շարունակելու եմ նույն ուղիով շարժվել։ Դա իմ առաքելությունն է։ Համոզված եմ, որ այս հանձնաժողովի աշխատանքում պետք է լինի մեկ շատ կարևոր սկզբունք՝ ՀՀ շահը պետք է վեր լինի բոլոր կուսակցական և անաձնական շահերից»,- նշեց Վաղիանակ Վարդանովը։
Նրա խոսքով, անկախ այն բանից, կընտրվի հանձնաժողովի փոխնախագահ, թե ոչ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը և ինքը աշախատելու են հասարակության հետ։
«Մենք չենք պատրաստվում կոծկել կարևորագույն խնդիրները ու այս հանձնաժողովում բոլորս պետք է պատրաստ լինենք նաև բարձրաձայնել այն հարցերը որոնք կարող են անհարմար լինել մեզ, մեր ներկայացրած քաղաքական ուժերին կամ մեր գործընկերներից որևիցե մեկին։ Եթե որևէ հարցում ՀՀ շահը հակասի ինչ-որ անձերի շահերին, ես միանշանակ ընտրելու եմ ՀՀ շահը։ Հանձնաժողովը պետք է լինի մասնագիտական աշխատանքի, բանավեճի և լուծումներ գտնելու վայր։ Այստեղ պետք է կարողանանք իրար լսել, նույնիսկ եթե անհամաձայնություն կա։ Ինձ համար այս պաշտոնը ինքնանպատակ չէ և ես հույս ունեմ նաև մյուսների նպատակը ՀՀ պաշտպանունակության ամրպնդումն է»,-իր աշխատելաոճն ու նպատակաները ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը։
Վարդանովի խոսքով, երկրի պաշպանությունը միայն բանակի գործը չէ, դա միայն պետական մարմինների գործը չէ, բոլորիս գործն է, ուտի հասարակությունը ոչ միայն պետք է տեղեկացված այլև ներգրավված լինի քննարկումներին, որոնք վերաբերվում են երկրի անվտանգությանը։
Նրա խոսքից հետ հանձնաժողովի անդամները հարցեր ուղղեցին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված պատգամավորին։ Նրա թիմակից Էդգար Ղազարյանը, անդրադառնալով հակաօդային պաշտպանության վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, հարց ուղղեց.
«Ձեր եզրահանգումները, որ արեցիք ՀՕՊ-երի վերբարյալ ,պրն. Վարդանով, կարո՞ղ է՝ հիմնվել էիք այն ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ԶՈՒ-երի հետ փաստացի համաձայնեցված են այն մոտեցումների վրա, որ Ստեփանակերտի օդը ամբողջությամբ պաշտպանված է և հանրությանը հայտնի այն իրողության վրա, որ 2016թ ապրիլյան պատերազմից հետո և արդեն իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը փոխել է ԶՈՒ-ի գնումների պլանը և ՀՕՊ-ի փոխարեն ձեռք էին բերել ՍՈՒ կործանիչներ, որոնք այդպես էլ պատերազմի ժամանակ մարտական թռիչքներ չեն իրականցրել»։
Ի պատասխան Վաղինակ Վարդանովը հայտնեց, որ իր խոսքը ներկայացվել է կոնտեքստից կտրված։
«Այն վերաբերում էր հայ-ռուսական ՀՕՊ համակարգին։ Մարդկանց մեջ թյուր կարծիք է ձևավորված, թե կնոպկա է, ռուսը չի թողնում սեղմենք, իսկ ընդանրապես դա կառավարման կետ է, որտեղ հայ և ռուս զինվորականներ են նստած և որոշումներ են կայացնում»,- ասաց Վարդանով։
Անդրադառնալով Էդգար Ղազարյանի կողմից Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը մեջբերելուն՝ « Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրելյանը նշեց, որ ճիշտ չի համարում հիշատակել Բաքվում պահվող մեր հայրենակիցների խոսքերը։
Leave a Reply