«Բեսյաչի նառոդ»․ Երևանում բնակվող ռուս բլոգերը հայհոյել է հայերին և քննադատել Վարդավառի տոնը | Հասարակություն

Written by

in

Երևանում բնակվող ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովան Instagram-ի սթորի բաժնում տեսանյութեր է հրապարակել, որտեղ կոպիտ և հայհոյախառն արտահայտություններով խոսում է Վարդավառի տոնի և հայերի մասին։

Պիրոժկովան բացահայտ արհամարհանք և ագրեսիա է դրսևորել հայկական մշակութային արժեքների հանդեպ՝ տոնն անվանելով «դեբիլություն»։ Բլոգերը դրանով չի սահմանափակվել․ նա բացահայտ ատելության խոսք է հնչեցրել հենց հայ ազգի հասցեին՝ տեղացիներին անվանելով «նյարդայնացնող ժողովուրդ» (бесячий народ)։ Նա պահանջել է, որ իրեն «հանգիստ թողնեն»։

Օգտատերերը մեկնաբանություններում նշել են, որ սա բացահայտ անհարգալից վերաբերմունք է և վիրավորանք այն երկրի հանդեպ, որտեղ նա ապրում ու գործունեություն է ծավալում։ Հանրության շրջանում արդեն հնչում են կոչեր՝ պատժամիջոցներ կիրառելու կամ նրան երկրից արտաքսելու վերաբերյալ։

Հավելենք, որ բլոգերը շտապել է փակել իր էջի մեկնաբանությունները։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *