Սեպտեմբերի 10-ից ժամանակավորապես կփակվի «Լամբադա» կամրջի վերին հատվածը | Հասարակություն

Written by

in

 Հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տրանսպորտային հանգույցի փակման հետևանքով երթևեկության կազմակերպման, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն:

Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է նախօրոք պլանավորել երթևեկության այլընտրանքային երթուղիները։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *