Կաշառքի դեպքով ձերբակալվել են ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնյա

Written by

in

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի տարածքային ստորաբաժանման պետն ու ևս երկու պաշտոնատար անձ, այս մասին Ambion.news-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Կոմիտեի փոխանցմամբ, նշված երեք պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *