Նեթանյահուի կուսակցությունը հաղթել է

Written by

in

Իսրայելում ավարտվել է հոկտեմբերի 27-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը ստացել է ամենաշատ տեղերը, սակայն նրա քաղաքական դաշինքին չի հաջողվել խորհրդարանական մեծամասնություն ձևավորել։

Ըստ Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթում (խորհրդարանում) ստացել է 120 տեղերից 27-ը։

Նեթանյահուի գլխավոր մրցակիցը՝ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունը, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 21 մանդատ։

Ընդդիմադիր կուսակցությունները ստացել են 48 մանդատ, իսկ արաբական կուսակցությունները՝ 19։

Նշվում է, որ ո՛չ Նեթանյահուի դաշինքը, ո՛չ էլ ընդդիմադիր հիմնական ուժերը, կարծես, պատրաստ չեն կոալիցիա կազմել արաբական կուսակցությունների հետ։

Հիշեցնենք, որ Իսրայելում կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է 120 տեղանոց Քնեսեթի առնվազն 61 պատգամավորի աջակցությունը։

Ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները նախատեսվում է հրապարակել մինչև նոյեմբերի 4-ը՝ ներկայացված բողոքների քննարկումից հետո։ Դրանից հետո Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի խորհրդարանում տեղեր ստացած կուսակցությունների ներկայացուցիչների հետ և պատգամավորներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարող կոալիցիա։

դիտվել է 9 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Նաիրա Գևորգյանը


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *