Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր հարազատի անունով դատական գործը և դրա մասին իմանալու պահից եռամսյա ժամկետում բողոքարկել Վերաքննիչ դատարան. գրում է «Հետք»-ը։
2019 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս, զոհվել է 22-ամյա փրկարար Սամվել Դևելյանը։ Նրա մահից հետո ժառանգության ձևակերպման ընթացքում ծնողներն իմացել են, որ Սամվելն ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։
Ընտանիքը կարծել է, թե կենսաթոշակային հաշվի մնացորդը ժառանգելու համար ցանկացած ժամանակ կարող են դիմել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»։ Նրանք տեղյակ չեն եղել, որ օրենքով սահմանված ժամկետներ կան, և որ դրանք լրանալուց հետո Ֆինանսների նախարարությունը կարող է դիմել դատարան՝ Սամվելի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվում առկա միջոցները պետբյուջե փոխանցելու պահանջով։
19-ամյա Լյոնիկ Հերքոյանն էլ մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով։ Նա գրանցված աշխատող է եղել և ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ։ Մահից հետո հարազատները չեն իմացել հաշվի առկայության մասին, որպեսզի դիմեին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»՝ ժառանգությունը ձևակերպելու համար։ Օրենքով սահմանված 3 տարին լրանալուց հետո Դեպոզիտարիան այդ մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարարությանը։ Վերջինս էլ, հիմնվելով այդ փաստի վրա, դիմել է դատարան՝ մահացածի կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու և հաշվի միջոցները պետական բյուջե փոխանցելու պահանջով։
Ֆինանսների նախարարությունը քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշվի փայերն անժառանգ ճանաչելու պահանջով 2021 թվականին 119 հայց է ուղարկել դատարան, 2022-ին՝ 319 հայց, 2023, 2024 թվականներին չեն եղել այդպիսի հայցեր, 2025 թվականին դատարան է ուղարկել 87 հայց, 2026-ի հոկտեմբերի 8-ի դրությամբ՝ 128 հայց։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ.Սարգսյանը
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Leave a Reply