Ո՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները. Տեր Մանուկ

Written by

in





«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստացել Օհանավանից։ Բնակիչները խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդել են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն

Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն անդրադարձել է արատավոր այս երրույթին՝ ընդգծելով՝ Եկեղեցին Աստծո տունն է, աղոթքի, ապաշխարության և հոգու փրկության սրբավայր։

«Ոչ ոք իրավունք չունի սուրբ խորանների ներքո աշխարհիկ աղմուկ, բարձր երաժշտություն և քեֆ կազմակերպելու՝ պղծելով այն վայրը, որտեղ դարեր շարունակ հայ ժողովուրդը ծնկի է եկել Աստծո առաջ։ Ո՞ւր են Օհանավան համայնքի, հատկապես եկեղեցին փրկող Վաչիկ Ասատրյանները, կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները։

Սա պարզապես անհարգալից վերաբերմունք չէ. սա բացահայտ ոտնձգություն է մեր Սուրբ Եկեղեցու սրբության դեմ։

Ավելի ցավալի է, երբ նման գործերի կազմակերպիչ են դառնում մարդիկ, որոնք ժամանակին եկեղեցական կարգ ու կոչում են կրել, բայց այսօր իրենց վարքով հակադրվում են հենց այն Եկեղեցուն, որին երդվել էին ծառայել։

Հովանավորչությունը չի նշանակում սրբավայրին տիրանալ։ Ազատությունը չի նշանակում սրբությունը ոտնահարել։

Թող բոլորը հասկանան՝ Եկեղեցին խաղահրապարակ չէ, ժամանցի վայր չէ և քաղաքական կամ անձնական ամբիցիաների բեմ չէ։ Աստծո տուն մտնողը պետք է մտնի երկյուղով, խոնարհությամբ և աղոթքով։

«Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի» (Մատթեոս 21:13)։

Ովքեր պղծում են սրբությունը, թող հիշեն՝ Աստծո առաջ պատասխանատվությունից ոչ ոք չի կարող փախչել»,- նշել է Տեր Մանուկը։




դիտվել է 120 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *