Տիգրան Ավինյանն արձանագրել է, որ հանրային տրանսպորտում վավերացումների ներկայացված թվերը ռեկորդային են | Հասարակություն

Written by

in

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրել է սեպտեմբերի առաջին շաբաթվա Երևանի հանրային տրանսպորտում կատարված վճարումների վիճակագրությունը։

Մանուկյանը վճարումների վիճակագրությունը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ;

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Երևանի տրոլեյբուսներում արձանագրվել է 209 հազար 112 վավերացում, Մետրոպոլիտենում՝ 621 հազար 51, ավտոբուսներում՝ 2 միլիոն 766 հազար 415, ընդամենը՝ 3 միլիոն 596 հազար 578։ Այստեղ շուրջ 15 տոկոս բնական աճ կա՝ պայմանավորված ուսումնական սեզոնի սկզբով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրել է, որ հանրային տրանսպորտում վավերացումների ներկայացված թվերը ռեկորդային են, ինչը նշանակում է, որ հանրային տրանսպորտից ավելի շատ մարդ է օգտվում։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts