Ուիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասին

Written by

in



Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել՝ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների բանակցություններից հետո։ Այս մասին Ուիթքոֆը հայտնել է X-ի իր էջում։

 

«Զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ հանդիպումների անցկացման շուրջ համաձայնության հարցում»,- գրել է նա։

 

Նրա խոսքով՝ Կիև այցի ընթացքում ամերիկացի բանակցողներին են միացել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունները՝ հակամարտության դիվանագիտական լուծման ուղղությամբ համատեղ աշխատանք կատարելու համար։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության հասնելու համար գործադրում է բոլոր ջանքերը։

Սեպտեմբերի 5-ին Քուշներն ու Ուիթքոֆը Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նրանց զրույցը տևել է ավելի քան երեք ժամ և եղել է բովանդակալից, կառուցողական ու չափազանց անկեղծ։

Սեպտեմբերի 6-ին ամերիկացի բանակցողները Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում նրանք հայտարարել են, որ ցանկանում են մինչև ձմեռ հասնել հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *