Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն

Written by

in





«Լիոնի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, հայրենի քաղաքի ու ակումբի հանդեպ տածած սիրուց ու հարգանքից դրդված, պատրաստ է եղել հրաժարվել աշխատավարձից և կրկին հանդես գալ ֆրանսիական թիմում:

Ակումբի ղեկավարությունն այս ամռանը դիտարկել է 38-ամյա ֆուտբոլիստի վերադարձի հնարավորությունը, սակայն այդ պահին Բենզեման դեռ գործող պայմանագիր ուներ սաուդյան ակումբի հետ: Թեև օգոստոսի 31-ին ֆրանսիացին խզել է համաձայնագիրը, նա մինչև 2030 թվականը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի առաջնության դեսպանը և մտադիր է կատարել պայմանագրային պարտավորությունները:

Հենց այս հանգամանքն էլ խոչընդոտում է տրանսֆերին: Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը (PIF) պահանջում է, որ իմիջային պայմանագիր ունեցող ֆուտբոլիստները (ինչը ենթադրում է նաև մասնակցություն թագավորության սպորտային միջոցառումներին) հանդես չգան այլ երկրների առաջնություններում:

Հաղորդվում է, որ Լիգա 1-ի համար բացառություն անելու վերաբերյալ Բենզեմայի ներկայացուցիչների ու PIF-ի միջև բանակցություններն ընթացել են չափազանց բարդ և գործնականում մտել են փակուղի:

2030 թվականին, երբ ավարտվի դեսպանի պայմանագրի ժամկետը, հարձակվողն արդեն կլինի 43 տարեկան:

Ըստ L’Equipe-ի՝ մեծանում է հավանականությունը, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը մոտ ժամանակներս կավարտի պրոֆեսիոնալ կարիերան։ Նշվում է, որ Կարիմն առանց այդ էլ ընթացիկ մրցաշրջանին նախապատրաստվել է որպես վերջինի:

Աղբյուրը՝ Armsport.am:

 




դիտվել է 76 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts