Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Written by

in



«Rhysida» հաքերային խմբավորումը համացանցի «մութ» տիրույթում հրապարակել է Բեռլինի վարչական ցանցից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ՝ ընդհանուր 5,8 տերաբայթ ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ DPA գործակալությունը հայտնում է, որ տվյալները հրապարակվել են այն բանից հետո, երբ Բեռլինի իշխանությունները հրաժարվել են վճարել հաքերների պահանջած 30 բիթքոյնը՝ շուրջ 2 միլիոն եվրո։

Հրապարակված նյութերի թվում կան գաղտնի փաստաթղթեր, աշխատանքային և մրցութային նյութեր, պայմանագրեր, էլեկտրոնային հասցեներ, գաղտնաբառեր, ֆինանսական տեղեկություններ և քաղաքացիների ու պետական աշխատակիցների անձնական տվյալներ։

Իրավապահ և անվտանգության մարմինները շտապ ուսումնասիրում են հրապարակված տվյալները։ Տուժած անձանց հայտնաբերելու դեպքում համապատասխան գերատեսչությունները նրանց կտեղեկացնեն հնարավոր վտանգների մասին։


Հետևեք
 մեզ՝ այստեղ


Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *