«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Վաղը կիրակի է: Վիժվածքը շարունակելու է, հավատավոր գառան դիմակը հագած, այցելել հերթական պատարագին, շարունակելով փորձություններ պարտադրել հոգևորականներին: Ու եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, անպայման կօգտվեի այդ առիթից՝ աստծո խոսքը քարոզելու համար: Վեր կկենայի, կգնայի հենց այն եկեղեցին, որտեղ այդ օրը կհանգրվանի վիժվածքը, կբարձրանայի խորան, պատարագն անձամբ մատուցելու: Անհավատ, կեղծավոր կամ չապաշխարող մարդկանց նվիրված «վայերի» հատվածը կընթերցեի առանձնահատուկ առոգանությամբ՝ հարվածելով կրծքիս և հայացքս սևեռելով մեկ մարդու վրա: Վերջում՝ իմ քարոզի խոսքում, կանդրադառնայի, օրինակ հետևյալին՝ Աստվածաշնչում, մասնավորապես Հին Կտակարանում, բազում անդրադարձներ կան բռնությանը և դրա ակունքներին: Բոլորիս հայտնի է Կայեին և Ավենի պատմությունը (Ծննդ. 4:8), ավելի քիչ հայտնի են Դինայի բռնաբարությունը, ինչպես նաև Բեթղեհեմի կանանցը, Թամարինը, Հաբեթի դստրերինն ու Եփրեմի հարճինը: Բոլոր այս և բազմաթիվ այլ բռնության ակունքում միշտ նույն երեք երևույթներն են՝ բարկությունը, նախանձը և բարոյական անկումը: Այսօր բոլոր այս երևույթները, ցավոք սրտի, քարոզվում են պետական մակարդակով և համաճարակի պես տարածվում են մեր հասարակության բոլոր շերտերում: Նախանձը ծնում է բռնություն, որն իր հերթին ծնում է նախանձ ու բռնություն: Շատ կարևոր է, որ հավատավոր քրիստոնյաները իրենց կեցվածքով քանդեն այս արատավոր փակ շղթան: Տիրոջ քարոզած սերն է այն վահանը, որ բոլորիս կօգնի դիմակայել բարկություն ու անբարոյականություն սերմանող դիվական ուժերին: Մենք պետք է սեր դրսևորենք այս, չարիքի հետևանքով տուժածների նկատմամբ, և ոչ երբեք նրանց նկատմամբ, ովքեր չարիքը տարածում են: Քաղցածներին ուտելիք տվեք, ծարավներին ջուր տվեք, մերկ մարդկանց հագուստ տվեք, անօթևան մնացած մեր հայրենակիցներին օգնեք տանիք գտնել, հիվանդներին և բանտարկյալներին կարեկցեք, որպեսզի դատաստանի օրը չդասվեք այծերին: Կոտրեք ատելության շղթան: Եվ վերջում քարոզը կավարտեի Առակներից մեջբերումով ՝ «Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից: Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ, և իր ունեցածը երբեք քամուն չի տրվի: Ողջ կյանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների և ոչ թէ չարիքների մեջ»: Ու չէի էլ բացատրի, թե ինչու եմ այդ մեջբերումն անում: Հասկացողը կհասկանա… Հ.Գ. այ սենց, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ (էկսորցիզմով) կզբաղվեի, ոչ թե թույլ կտայի, որ ինքն ու իր դևերն ընկնեն իմ հետևից»:
Leave a Reply