Օգոստոսի 23-29-ը Հայաստանի մի շարք քաղաքներում արձանագրվել է մթնոլորտային օդում փոշու պարունակության գերազանցում | Հայաստան

Written by

in

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության դիտարկման արդյունքները։ Ըստ հրապարակված տվյալների՝ մի շարք բնակավայրերում արձանագրվել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։

Մասնավորապես, Վանաձոր քաղաքում փոշու պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ օգոստոսի 23-ին, 27-ին և 29-ին, մինչդեռ Հերացի և Վարդանանց փողոցների հարակից հատվածներում գերազանցումներ չեն արձանագրվել։ Ալավերդի քաղաքում խախտումներ են գրանցվել օգոստոսի 26-ից 27-ը՝ ինչպես Դեբեդի փողոցի հարակից տարածքում, այնպես էլ Սանահին սարահարթում։ Հրազդան քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակության գերազանցում է արձանագրվել օգոստոսի 25-ին և 26-ին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts