Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում օգոստոսի 26-ին շահագործման է հանձնվել նորակառույց ոռոգման համակարգը։
Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), «Հայկը՝ մեր հերոսների համար» ամերիկյան բարեգործական ՀԿ-ի և Վարդենիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով։
-
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՄԱԿ-ի ՊԱԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիումը, ինչպես նաև ՏԿԵՆ, ՋԿ և ԱԳՆ ներկայացուցիչներ։
-
Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդգծել է, որ սահմանապահ բնակավայրերի զարգացումը երկրի անվտանգության հենասյունն է, և նման ծրագրերն առաջիկայում կրելու են շարունակական բնույթ․ հաջորդ նմանատիպ նախագիծը նախատեսված է Գեղամասար բնակավայրում։
Leave a Reply