1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ»

Written by

in





«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Այս տարի էլ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցն իր դռները չի բացի աշակերտների առաջ։ Դեռեւս 2021թ. աշնանը մեկնարկած շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Շինարարության պատասխանատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, որտեղից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ դպրոցի շինաշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2026թ. նոյեմբերի 30-ը։ «Շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Դպրոցը շահագործման կհանձնվի շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի կողմից, օբյեկտն ընդունելուն ուղղված աշխատանքներն ավարտելուց հետո՝ սահմանված ժամկետում»։

Ի դեպ, դպրոցի շինաշխատանքների սահմանված վերջնաժամկետը սկզբում 2024 թվականն էր, հետագայում մի քանի անգամ ժամկետը երկարացվել է, քանի որ, ըստ հիմնադրամի, նախկին կապալառուն անպատասխանատու է գտնվել, եւ ընթացքում փոխվել են շինարարությունն իրականացնող ընկերությունն ու շինաշխատանքների վերջնաժամկետը։ Այժմ շինարարությունն իրականացնում են «Ջի Թի Էս ՔՆՍԹՐԱՔՇՆ» եւ «ԱԶՈՒՐԻՏ» ընկերությունները, իսկ պայմանագրի արժեքը գրեթե 1.5 մլրդ դրամ է (1 մլրդ 498 մլն 775 հազար 95 դրամ)։




դիտվել է 102 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը


Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը


Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts