Նոր ոռոգման համակարգ Սոթքում․ 160 հեկտար հողատարածք ապահովված է ջրով | Հայաստան

Written by

in

Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում օգոստոսի 26-ին շահագործման է հանձնվել նորակառույց ոռոգման համակարգը։

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), «Հայկը՝ մեր հերոսների համար» ամերիկյան բարեգործական ՀԿ-ի և Վարդենիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով։

 

  •  Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՄԱԿ-ի ՊԱԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիումը, ինչպես նաև ՏԿԵՆ, ՋԿ և ԱԳՆ ներկայացուցիչներ։

  •  Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդգծել է, որ սահմանապահ բնակավայրերի զարգացումը երկրի անվտանգության հենասյունն է, և նման ծրագրերն առաջիկայում կրելու են շարունակական բնույթ․ հաջորդ նմանատիպ նախագիծը նախատեսված է Գեղամասար բնակավայրում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *