ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՊՆ-ն, պաշտոնապես արձագանքելով երեկվա զինծառայողի մահվան փաստին, հայտարարել է, որ «բանակում մահվան դեպք չի արձանագրվել»՝ ավելացնելով, որ «նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում»։
Միաժամանակ ՊՆ-ն «պարզաբանել» է, որ մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, «դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»։
Այսինքն՝ իշխանությունը շարունակում է մնալ միևնույն կետում, այս դեպքում՝ ճահճում։
Շարունակում եմ պնդել, որ իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների, թեման ամենակարևորից բացի մյուս հարթություններն ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն։
Շատ հավանական է, որ այս հաղորդագրության հիմնական հասցեատերը նույնիսկ հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանը, ում Պապիկյանը հեռակա համոզում է, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է։
Անիմաստ է վիճելը կամ հանրությանը համոզելը․ դուք եք ստեղծվածի գլխավոր պատասխանատուները։
Բայց, ի վերջո, զինծառայող է մահացել։ Առաջին խնդիրը պարզելն է, թե ինչու։ Հետո՝ հասկանալ դրա որևէ ձևով առնչությունը ծառայությանը, այդ թվում՝ այն տեսանկյունից, թե ի՞նչ աշխատանք էր հնարավոր անել դա կանխելու համար՝ բարոյահոգեբանականից մինչև վերահսկողության։
Ի վերջո, եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մարտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին»,- գրել է նա։
դիտվել է 224 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Leave a Reply