Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։
2026 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 30-ը նախատեսվում է տեղաբաշխել 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր։
ՀՀ դրամով պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը 9.50% է, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5%։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Converse Mobile հավելվածով և Կոնվերս Բանկի մասնաճյուղերում։ Տեղաբաշխման ավարտից հետո դրանք կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ ցուցակման։
«Սա 2026 թվականին Կոնվերս Բանկի հերթական ներդրումային առաջարկն է։ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով համաժամանակյա տեղաբաշխման շնորհիվ Բանկը ներդրողներին հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը և ստանալ կանխատեսելի արժեկտրոնային եկամուտ։ Հետագայում ևս շարունակելու ենք հանդես գալ պարտատոմսերի նոր թողարկումներով՝ ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ներդրումային հնարավորությունները և արձագանքելով ներդրումային գործիքների նկատմամբ կայուն հետաքրքրությանը»,- նշել են Բանկում։
Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին և ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Leave a Reply